Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակության արտերկրում:
Կցանկանայի կրկին երախտագիտությամբ նշել մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը, առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական պայմանավորվածությունների իրականացման գործում Ձեր հետևողականությունը:
Ձեզ հետ հանդիպումները միշտ ունենում են գործնական և անձնական շփման բաց, վստահելի բնույթ: Ուրախ կլինեմ կրկին ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստան կատարելիք Ձեր պաշտոնական այցի ընթացքում:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, երջանկություն և բարօրություն»,-ասված է շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակության արտերկրում: