Կարծիք

14.09.2017 07:00


Արգելել, փակել, վերահսկել, (չ)թույլատրել բառերը արդյոք մշակույթի ոլորտի հետ տրամաբանական հակասություն չունե՞ն

Արգելել, փակել, վերահսկել, (չ)թույլատրել բառերը արդյոք մշակույթի ոլորտի հետ տրամաբանական հակասություն չունե՞ն

Արգելել, փակել, վերահսկել, (չ)թույլատրել, և այլ` էս ոճի բառերը արդյոք մշակույթի ոլորտի հետ տրամաբանական հակասություն չունե՞ն: «Մեկամյա կտրվածքով» ցուցադրությունները, միջոցառումները նախարարության հետ նախապես համաձայնեցնելը արդյոք «մշակութային ՊՈԱԿ»-ներին չի՞ զրկում ճկունությունից, ստեղծագործական ազատությունից։ Արդյոք կենտրոնացված, ուղղաձիգ կառավարմամբ հնարավո՞ր է կարգավորել մի ոլորտ, որն ի սկզբանե կարիք ունի ազատության ու անկաշկանդության, որպեսզի այսօրվա կենդանի մշակույթը մեզ մոտ վերջապես սկսի կայանալ։ Արդյոք հսկելու, վերահսկելու, ստուգելու, վերստուգելու մշակույթին այդպես էլ չի՞ գալու փոխարինելու աջակցելու, քաջալերելու, ազատություն տալու, ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը խրախուսելու մշակույթը։ Արդյոք այդպես էլ երբևէ չե՞ն ապակենտրոնացվելու մշակույթին, արվեստի զարգացմանը հատկացվող ռեսուրսները։
Հ.Գ.- Նույն էդ «ուղղաձիգը» գործում է նաև մյուս բոլոր ոլորտներում, բայց հենց մշակույթի՝ տրամաբանորեն ազատ և ստեղծագործ դաշտում հատկապես կտրուկ է զգացվում էդ հակասությունը։
Հ.Գ.2- Վերջին Ոսկե Ծիրանի որոշ ֆիլմերի «թավշյա» արգելման ժամանակ արդեն քամու այս հոսանքը պարզ զգացվում էր։

Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը