Լրահոս

24.12.2010 16:46


Ահմադինեջադ. «Կողմ ենք երկխոսության միջոցով ԼՂ հակամարտությունների արդար լուծմանը»

Ահմադինեջադ. «Կողմ ենք երկխոսության միջոցով ԼՂ հակամարտությունների արդար լուծմանը»

«Մենք պատերազմ չենք ցանկանում ժողովուրդների միջև։ Մենք կողմ ենք երկխոսության միջոցով բոլոր հակամարտությունների արդար լուծմանը։ Պատերազմը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-Թուրքիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպես է պատասխանել Իրանի նախագահ Ահմադինեջադը հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցին։

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները մենք չենք ժխտում։ Շատերի կարծիքով՝ Ղարաբաղի հարցը մտել է փակուղի, բայց դա այդպես չէ։ Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ավելացրել է նա։

Իրանի նախագահը Թուրքիայում մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության ղեկավարների համաժողովին:

Այս խորագրի վերջին նյութերը