Աշխարհ

13.09.2017 13:42


Փաստաբանը տեղյակ չէ, թե որտեղ է Սահակաշվիլին

Փաստաբանը տեղյակ չէ, թե որտեղ է Սահակաշվիլին

Միխեիլ Սահակաշվիլիի փաստաբանն ասել է՝ տեղյակ չէ, թե որտեղ է հիմա Սահակաշվիլին: Այնուամենայնիվ, փաստաբանը չի հերքել, որ Սահակաշվիլին մեկնել է Չեռնովցի: Ուկրաինական «Ունիան» տեղեկատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սահակաշվիլին դուրս չի եկել Լվովի շրջանից: Տեղեկացնում է news.ge-ն:

Սահակաշվիլիի թիկնապահները լրագրողներին տեղեկացրել են, որ նա ոչ մի տեղ չի մեկնել և գիշերել է հյուրանոցում: Այնուամենայնիվ, լրագրողները նկատել են, թե ինչպես է Սահակաշվիլին լքել հյուրանոցը:

Թեև մեքենան, որով քաղաքական գործիչը դուրս է եկել հյուրանոցից, վերադարձել է, սակայն լրագրողները նրա մեջ չեն նկատել Սահակաշվիլիին: Նրա վերադարձը չեն հաստատել նաև հյուրանոցի աշխատակիցները:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը