Կարծիք

13.09.2017 12:39


Այս դատարկ ղալմաղալը ձգվելու է մինչև 2018-ի ապրիլ

Այս դատարկ ղալմաղալը ձգվելու է մինչև 2018-ի ապրիլ

Իսկ ես ծիծաղում եմ մեր իրականության վրա, որը վատ բեմադրված ֆարս է՝ ապաշնորհ բեմադրիչի պրիմիտիվ միզանսցեններով:
Արար կամ տեսարան փոխելուց, մեր քաղաքական իրականությունը չի փոխվում: Ոչ էլ խառնվեք ՀՀԿ-ԵԼՔ «աքլորակռվին»: Վաղը նրանք էլի իրար են պաչպչելու...
ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ, ցուցահանդես բացել-փակել...Այս ամենը ինձ համար ծիծաղելի է, քանի որ գիտեմ, թե հաջորդ արարում քաղաքական տիկնիկ «ղարագյոզները» ինչ առաջադրանք են կատարելու՝ վասն «բոլոր ժողովուրդների առաջնորդի» իշխանության պահպանման...
Այս դատարկ ղալմաղալը ձգվելու է մինչև 2018-ի ապրիլ...
Դրանից հետո ինչ է լինելու երկրի հետ, ա՛յ, դա արդեն ծիծաղելի չի լինելու...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը