Աշխարհ

13.09.2017 09:01


ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

ՉԼ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության A խմբի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց շվեյցարական «Բազելին»:

Գոլով աչքի ընկան Մարուան Ֆելաինին, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

«Կարմիր սատանաների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հավելենք, որ 2-րդ տուրում ՄՅՈւ-ն կհանդիպի ռուսական ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել»` 3:0

Գոլերը` Ֆելաինի (35), Լուկակու (53), Ռեշֆորդ (84)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը