Կարծիք

12.09.2017 14:09


Համաշխարհային նշանակության գիտական կառույցները հիմա նույն հզորությունը չունեն

Համաշխարհային նշանակության գիտական կառույցները հիմա նույն հզորությունը չունեն

Ուրեմն, Քարահունջ-Զորաց քարեր, աստղադիտարան-դամբարան բանավեճերի շուրջ մի անեկդոտ հիշեցի: Վրացիք հայտնում են, թե իրենք հինավուրց նախնադարյան հեռախոսագծեր են գտել Վրաստանի տարածքում: Հայերը մի քանի օրից հայտնում են, թե նույն ժամանակաշրջանում Հայաստանում Wi-Fi կապ են օգտագործել, քանի որ հեռախոսալար պեղումների ընթացքում չեն գտել:

Չգիտեմ, թե Քարահունջն աստղադիտարան է, թե դամբարան, բայց գիտեմ, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Հայաստանում Տիեզերքի ուսումնասիրմանը միտված երեք համաշխարհային նշանակության գիտական կառույցներ կային՝ Բյուրականի աստղադիտարանը, Հերունու «ռադիոդիտակը» և Գյուրզադյանի ինստիտուտը: Հիմա այդ երեք կառույցներն էլ, մեղմ ասած, նույն գիտական հզորությունը չունեն: Ստեղ են ասել՝ ինչ եք կորցրել, ինչ ման կուգաք:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը