Եվրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը:
Հայաստանն այդ մարզական տոնախմբությանը չի մասնակցում: Մեր մասնակցությունն անուղղակի է՝ «չերեզ» «Մանչեսթեր Յունայթեդ»: Փոխարենը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, հա՛մ մարզական, հա՛մ քարոզչական, հա՛մ քաղաքական հարց են լուծում:
Ադրբեջանցիները թիմ ունեն նաև Եվրոպայի լիգայի մրցաշարում: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը նույնպես դրական արդյունքներ ունի, ապա պետք է արձանագրել, որ այդ ամենը ոչ թե պատահականության, այլ լուրջ աշխատանքի հետևանք է:
Մեր հակառակորդ երկիրը ֆուտբոլային ոլորտում հսկայական քայլով առաջ է անցել Հայաստանից: Դա տեղի է ունեցել տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ: Ակումբային և հավաքականի մակարդակով արձանագրված աշխատանքը վկայում է համակարգային մոտեցման մասին:
Մեզ մոտ ամեն ինչ հախուռն է և տնավարի: Տարիներ առաջ մերոնց ցույց տված դրական արդյունքները միջազգային ասպարեզում ի հեճուկս Հայաստանում տիրող իրավիճակի էր. իրար գլուխ էին հավաքվել մի քանի վառ ֆուտբոլիստներ և կարողացան մի քանի խաղում «բում» անել: Հետո ամեն ինչ վերադարձավ իր բնականոն վիճակին:
Եթե մի պահ հույսներս այն էր, որ մեր ֆուտբոլիստները էնտուզիազմի հաշվին կարող են իրենց գլուխներից բարձր թռչել, ապա այժմ այդ էնտուզիազմ կոչվածն էլ չկա:
Մեր երկրի ազգային հավաքականը նմանվել է մեր պետությանը. այլ կերպ չէր էլ կարող լինել: Դե իսկ ակումբների մասին ավելորդ է խոսելը. քուչի մակարդակի վրա է հայտնվել Հայաստանի ակումբային ֆուտբոլը: Ֆուտբոլը թիմային խաղ է, և մեր հավաքականի ու ակումբների անորակ խաղը մեր երկրում տիրող վիճակի հայելային արտացոլանքն է:
Ցավով պետք է նշել, որ Ադրբեջանը գրեթե բոլոր ոլորտներում է առաջ անցնում Հայաստանից, քանզի մեզանում պետական քաղաքականությունը իջեցվել է «մուտիլովկաների» մակարդակի:
Ներքին կյանքում աթոռային «բազառներից» բացի այլ բան չկա: Համընդհանուր հետընթացի ֆոնին ֆուտբոլը չէր կարող առաջ գնալ: Այնպես որ, ձուկը գլխից է հոտած և մինչև համակարգային փոփոխություն չլինի, մենք միջազգային ասպարեզում լինելու ենք դիտորդի կամ հեռուստադիտողի դերում:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Մեզ հիմա մնում է միայն երկրպագել օտար «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեկ էլ տեսար այդ թիմը հաղթեց ՉԼ-ում, ու մենք կրկին բարոյական հաղթանակ տարանք՝ Հենոյի ուսերին տեսնելով ՀՀ դրոշը:
Ինչպես Հայաստանը հետ մնաց Ադրբեջանից