ՊՆ․ Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը՝ Սիրիայում ականազերծման առաքելությանը
Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ դրա կազմում ականազերծող ստորաբաժանում ուղարկելով:«Ազատության» հարցմանն ի պատասխան, այս մասին այսօր տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից:
Պարզվում է՝ այս հարցը Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի գործընկերների հետ քննարկել է դեռ 2016 թվականին: «Դեռևս 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ:
Աշխատանքային քննարկումների շրջանակում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել նման նախաձեռնության վերջնական կայացման, Սիրիայի կառավարության համաձայնության և բոլոր միջազգային իրավական ընթացակարգերի ապահովման դեպքում Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ, դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները: Կոալիցիայի ձևավորման ընթացքի, կազմի, առավել ևս տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի»,- հաղորդել են պաշտպանության նախարարությունից:
Այն մասին, որ Հայաստանը կարող է սակրավորներ ուղարկել Սիրիա, հայաստանյան հանրությունը տեղեկացել էր ռուսաստանյան աղբյուրից: Ռուսաստանի պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի Անօդաչու սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը օգոստոսի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստ են իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումը:
«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է»,- Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ ասել էր Նովիկովը:
«Ազատությունը» հարցումներ էր ուղարկել նաև Հայաստանի նախագահի աշխատակազմ և պաշտպանության նախարարություն, խնդրելով մեկնաբանել վերոհիշյալ հայտարարությունը: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Ազատության» բազմաթիվ հարցերին ի պատասխան մոտ մեկ շաբաթ առաջ միայն արձագանքել էր․ «Երբ ձեզ հետաքրքրող հարցերի առնչությամբ որոշում կայացվի, և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:
ՊՆ․ Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը՝ Սիրիայում ականազերծման առաքելությանը
Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ դրա կազմում ականազերծող ստորաբաժանում ուղարկելով: «Ազատության» հարցմանն ի պատասխան, այս մասին այսօր տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից:
Պարզվում է՝ այս հարցը Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի գործընկերների հետ քննարկել է դեռ 2016 թվականին: «Դեռևս 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ:
Աշխատանքային քննարկումների շրջանակում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել նման նախաձեռնության վերջնական կայացման, Սիրիայի կառավարության համաձայնության և բոլոր միջազգային իրավական ընթացակարգերի ապահովման դեպքում Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ, դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները: Կոալիցիայի ձևավորման ընթացքի, կազմի, առավել ևս տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի»,- հաղորդել են պաշտպանության նախարարությունից:
Այն մասին, որ Հայաստանը կարող է սակրավորներ ուղարկել Սիրիա, հայաստանյան հանրությունը տեղեկացել էր ռուսաստանյան աղբյուրից: Ռուսաստանի պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի Անօդաչու սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը օգոստոսի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստ են իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումը:
«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է»,- Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ ասել էր Նովիկովը:
«Ազատությունը» հարցումներ էր ուղարկել նաև Հայաստանի նախագահի աշխատակազմ և պաշտպանության նախարարություն, խնդրելով մեկնաբանել վերոհիշյալ հայտարարությունը: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Ազատության» բազմաթիվ հարցերին ի պատասխան մոտ մեկ շաբաթ առաջ միայն արձագանքել էր․ «Երբ ձեզ հետաքրքրող հարցերի առնչությամբ որոշում կայացվի, և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:
Աղբյուրը՝ Ազատություն