Քաղաքական

11.09.2017 13:29


Այսօր տեղի է ունեցել Սամվել Բաբայանի գործով դատական նիստը․ Մայիլյանը հրաժարվել է պատասխանել պաշտպանների հարցերին և ցուցմունք տալ

Այսօր տեղի է ունեցել Սամվել Բաբայանի գործով դատական նիստը․ Մայիլյանը հրաժարվել է պատասխանել պաշտպանների հարցերին և ցուցմունք տալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Հարցաքննվել է «Իգլա»-ի խողովակն Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած Հրաչյա Մայիլյանը: Դատավորը նրան տեղեկացրել է, որ կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, Մայիլյանն էլ օգտվել է իր այդ իրավունքից՝ առաջարկելով որպես հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները։

Հատկանշական է, սակայն, որ նա պատասխանել է մեղադրող կողմի մի քանի հարցի, իսկ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների պաշտպանների հարցերին կտրականապես հրաժարվել է պատասխանելուց։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը