Լրահոս

24.12.2010 14:05


Ստեփան Դեմիրճյան. «Այս տարի երկրում ոչ մի առաջխաղացում չի արձանագրվել»

Ստեփան Դեմիրճյան. «Այս տարի երկրում ոչ մի առաջխաղացում չի արձանագրվել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անցնող տարին անփոփել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Նա նշել է, որ 2010թ. ձեռքբերումների տարի չի կարելի համարել, քանի որ երկրում առկա խնդիրների լուծման տեսանկյունից ոչ մի առաջխաղացում չի նկատվել։ Նա բերել է տվյալներ՝ կապված արտագաղթի աճի հետ, որն այս տարի կազմել է 65 հազ. մարդ, իսկ աղքատության թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, կազմում է բնակչության մեկ երրորդը։

Անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման զարգացումներին՝ Ս. Դեմիրճյանն ասել է, թե դրանք Հայաստանի համար շատ անբարենպաստ էին՝ նշելով ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովը։

-Այդ ձախողումները կապված են նաև ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին չմասնակցլու հետ,-ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը