Կարծիք

11.09.2017 13:02


Աստ հանգչի 911 (լուսանկար)

Աստ հանգչի 911 (լուսանկար)

Այս գերեզմանաքար հիշեցնող քարը «Թռչկանի» ջրվեժի մոտ «Փրկարարի օրվա» առթիվ տեղակայել են ԱԻՆ-ի աշխատակիցները: Ու զարմանք է հարուցում, որ Սպիտակի ԱԻՆ-ի աշխատկիցներից ոչ մեկը չի ասել՝ «իիիիմա՜ստը»: Պատկերացնո՞ւմ եք՝ վաղը, մյուս օրը, ասենք, Ուսուցչի օրվա առթիվ մի հատ էսպիսի քար դրվի Սպիտակի ուսուցիչների կողմից, իսկ էն մյուս օրը Ոստիկանի օրվա առթիվ՝ Սպիտակի ոստիկանների կողմից, և այսպես շարունակ՝ յուրաքանչյուր մասնագիտություն որոշի այսպես «նշել» իր մասնագիտական տոնը՝ ստեղծելով, մեղմ ասած, անբնաներդաշնակ վիճակ բնության հուշարձանի մոտ:

Եթե «Թռչկանի» ջրվեժի մոտ պետք է ինչ-որ հուշաքար դնել, ապա միայն հետևյալ բովանդակությամբ․ «Այս ջրվեժը 2011-ին փրկվել է բնապահպանական շարժման արդյունքում», թեև դրա կարիքն էլ չկա: Հա, ի դեպ ասեմ, որ ջրվեժի մոտ կապի բացակայության պատճառով 911 հնարավոր չի զանգել, եթե հանկարծ մեկի մատը փուշ մտնի: Մի քանի տարի առաջ մի արշավախումբ էր ձմեռ ժամանակ սառել Թռչկանի ճանապարհին, բայց գյուղացիները ԱԻՆ-ից ավելի շուտ էին հասել օգնության: Մի խոսքով, չգիտեմ՝ այս քարը օրենքի հետ համահունչ է, թե չէ, բայց էսթետիկայի հետ չի խոսում, ու հնարավորինս շուտ պետք է ռադ արվի:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը