Որն է իշխանության կողմից կազմակերպված հակառուսական հիստերիայի միակ նպատակը
Վարչապետ դառնալու համար Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված հակառուսական հիստերիան շատ վատ է վերջանալու մեզ համար: Սերժ Սարգսյանի շանտաժը հետևյալ պարզունակ տրամաբանության մեջ է կայանում՝ ցույց տալ ռուսներին, որ իրենց Հայաստանում ատում են ու միայն ինքն է կարող զսպել հակառուսական տրամադրությունները ու մնալով իշխանության՝ պատրաստ է ցանկացած տիպի զիջումների գնալ` պետք է՝ Արցախը կհանձնի Ռուսաստանին, պետք է՝ հայկական բանակը կդարձնի ռուսական բանակի կորպուս` պայմանագրով ձևակերպված, պետք է՝ Սևանը կնվիրի Ռուսաստանին ու 5 րոպեում 50 հատ շնորհակալություն կհայտնի Պուտինին՝ մարմնի համապատասխան դիրքով, ու այդ նվաստացումները պետպատվերով աշխատող արևմտամետները չեն էլ նկատի: Խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանելն է, մնացածն իրենց չի վերաբերվում:
Սա՛ է իշխանության կողմից կազմակերպված հակառուսական հիստերիայի միակ նպատակը: Սերժամետ-արևմտամետների քարոզչության հետևանքով հա՛մ Սերժը կդառնա վարչապետ, հա՛մ Հայաստանը ավելի կիջեցնի իր սուվերենության աստիճանը: Սերժամետ-արևմտամետները անկախության 26 տարիների ամենահակասոցիալական, հակապետական խմբակն է: Նման քաղաքականություն վարողներին ո՛չ արևմուտքում են հարգում, ո՛չ արևելքում, ո՛չ հյուսիսում և ոչ էլ հարավում:
Որն է իշխանության կողմից կազմակերպված հակառուսական հիստերիայի միակ նպատակը
Վարչապետ դառնալու համար Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված հակառուսական հիստերիան շատ վատ է վերջանալու մեզ համար:
Սերժ Սարգսյանի շանտաժը հետևյալ պարզունակ տրամաբանության մեջ է կայանում՝ ցույց տալ ռուսներին, որ իրենց Հայաստանում ատում են ու միայն ինքն է կարող զսպել հակառուսական տրամադրությունները ու մնալով իշխանության՝ պատրաստ է ցանկացած տիպի զիջումների գնալ` պետք է՝ Արցախը կհանձնի Ռուսաստանին, պետք է՝ հայկական բանակը կդարձնի ռուսական բանակի կորպուս` պայմանագրով ձևակերպված, պետք է՝ Սևանը կնվիրի Ռուսաստանին ու 5 րոպեում 50 հատ շնորհակալություն կհայտնի Պուտինին՝ մարմնի համապատասխան դիրքով, ու այդ նվաստացումները պետպատվերով աշխատող արևմտամետները չեն էլ նկատի: Խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանելն է, մնացածն իրենց չի վերաբերվում:
Սա՛ է իշխանության կողմից կազմակերպված հակառուսական հիստերիայի միակ նպատակը:
Սերժամետ-արևմտամետների քարոզչության հետևանքով հա՛մ Սերժը կդառնա վարչապետ, հա՛մ Հայաստանը ավելի կիջեցնի իր սուվերենության աստիճանը:
Սերժամետ-արևմտամետները անկախության 26 տարիների ամենահակասոցիալական, հակապետական խմբակն է:
Նման քաղաքականություն վարողներին ո՛չ արևմուտքում են հարգում, ո՛չ արևելքում, ո՛չ հյուսիսում և ոչ էլ հարավում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից