Լրահոս

26.01.2010 17:18

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: Նա  Երևանում է  հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր' նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարևաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք' քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է  աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին:

Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները»:

Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի Նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն բարեմաղթանքները և Վրաստան այցելելու հրավերը: «Մենք  հիմա լավագույն' եղբայրական հարաբերություններ ունենք»,- ընդգծել է վարչապետ Գիլաուրին:

Հանրապետության ղեկավարը հետաքրքրվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքով: Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստն անցել է բավականին արդյունավետ' Վրաստանի վարչապետն ասել է. «Մենք քննարկել ենք  բազմաթիվ խնդիրներ. ենթակառուցվածքային,  մշակութային,  սոցիալական եւ այլ բնույթի ծրագրեր եւ քննարկված գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ եկել ենք պայմանավորվածությունների»: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Վրաստանում:

Համաձայնելով, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ' կողմերն անդրադարձել են օրակարգային խնդիրներին:

Հանրապետության նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Նրանք խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։