«Այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մութոնենը (Ավստրիա) այսօր մի շարք հրատապ հարցեր է քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում `նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հակամարտությունների կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքներն ու ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եղել են երկկողմ քննարկումների օրակարգում:
Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք շփման գծում հանգեցնում են զոհերի, Քրիստին Մութոնենը ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը: Նա նշել է, որ ձախողումը կշարունակի պատճառել անընդունելի մարդկային կորուստներ, ինչպես նաեւ կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման խաթարմանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական իշխանությունների համար», – ասել է Քրիստին Մութոնենը` նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձով հանդես կգա նաեւ Երեւանում: «Այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:
Ակնկալվում է, որ վաղը Մութոնենը Ադրբեջանում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա նաեւ կարեւորել է միջմշակութային եւ միջկրոնական փոխանակումները՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ հակամարտությունների կարգավորման ժամանակ:
«Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ աճող շփումները կարող են հանդիսանալ լարվածության նվազեցման եւ համագործակցության խթանման հզոր միջոց»,-ասել է նա:
Քրիստին Մութոնենը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ի աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ միաժամանակ նշելով, որ բոլոր կողմերից պահանջվում է ավելի մեծ քաղաքական կամք եւ պարտավորություն:
Այսօրվա հանդիպումների ժամանակ նախագահ Մութոնենը նաեւ քննարկել է ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների արդյունավետ դիտարկման կարեւորությունը:
Նախագահը ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն այլեւս չի կարողացել լրիվ ապահովել իր ներկայությունը երկրում, սակայն վերահաստատել է կազմակերպության շահագրգռվածությունը շարունակական համագործակցության հարցում:
Սա Մութոնենի առաջին այցն էր Ադրբեջան որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ: Նա հույս հայտնեց, որ այցը խոսում է Վեհաժողովի՝ Հարավային Կովկասում շարունակական պարտավորության մասին:
Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին նա կայցելի նաեւ Հայաստան:
Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին կայցելի տարածաշրջան այս ամսվա վերջին:

Աղբյուրը՝ a1plus.am