Ավագանու անդամները գերադասում են չխոսել Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին
Դեկտեմբերի 23-ին գումարվել էր Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարել է Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, երգահան Մարտին Վարդազարյանը, գնահատելով արդեն Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, «7օր»-ին ասել է, թե այդպիսի յուրաքանչյուր տեղափոխություն, իհարկե, դրամատիկ է.
-Ես չէի ասի՝ ողբերգական, բայց դրամատիկ են, և նույնիսկ հեռանկարում սպասելով առաջընթաց, առաջին պահին, իհարկե, դա հետընթաց է, և դա արգելակ է հանդիսանում։ Ամենակարևորն այն է, որ նախատեսված, ընդունված բոլոր ծրագրերը, որոնք որ կյանքի իրավունք ունեն և պետք է իրականացվեն, կարևորը՝ դրա՛նց վրա չանդրադառնա, ինչպիսի փոփոխություն էլ որ լինի, որովհետև հօգուտ մարդուն, հօգուտ քաղաքացուն, հօգուտ Երևանին, հօգուտ Հայաստանին ընդունված բոլոր որոշումները պետք է շարունակվեն։
Նա նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ, թե ինչ պատճառներով է տեղի է ունեցել հրաժարականը և ինչ հանգամանքներում, սակայն միջադեպն այնպիսին էր, որ նման ընթացք պետք է ստանար։
Քաղաքապետի հրաժարականի, այնուհետև նշանակման հարցում նախագահի միջամտությունը, ըստ Մ. Վարդազարյանի, հակասահմանադրական քայլ չէ, քանի որ.
-Սահմանադրության մեջ ես այդպիսի հոդված չգիտեմ, որը կարող է թույլատրել կամ արգելել այդ հանգամանքը։ Սա պետք է երևի արվի այլ մակարդակներով, որն ինձ համար անհայտ է, բայց տվյալ դեպքում քանի որ գոյություն ունի նախագահ, այդ իրավունքները տրված են նախագահին, և նա այդ իրավունքներից պետք է օգտվեր։
Գագիկ Բեգլարյանի գործունեությունը քաղաքապետի պաշտոնում նա շատ բարձր է գնահատել և նշել է, որ դրա արդյունքներից են թե՛ քաղաքի մաքրությունը, թե՛ լուսավորությունը, թե՛ առկա տոնականությունը, թե՛ պատասխանատվության բարձրացումը։
Քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը Գագիկ Բեգլարյանի հրաժարականին չի ցանկացել գնահատականներ տալ՝ նշելով, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, աշխատանքային նույն ոճն ու թափը պահպանվում են, իսկ մնացած զարգացումները ժամանակի հարց են։
Քաղաքապետի հրաժարականն ու նշանակումը, նրա կարծիքով, տեղի են ունեցել առանց սահմանադրական օրենքների որևէ խախտման, օրենքով նախատեսված սահմաններում և օրենքի պահանջներին համապատասխան։
Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների մեծ մասը հրաժարվում էր պատասխանել հարցերին։

7or.am