Կարծիք

09.09.2017 00:18


Ոնց որ թե սիրտները սոցիալական բունտ է ուզում

Ոնց որ թե սիրտները սոցիալական բունտ է ուզում

Նախ այնպիսի անտանելի սոցիալ-տնտեսական միջավայր են ստեղծում, որ ապրելն անհնար է դառնում և դու դառնում ես աղքատ նպաստառու, բայց քանի որ այդ գրոշները որևէ նույնիսկ նվազագույն խնդիր չեն լուծում, ապա ընտանիքի որևէ անդամ գնում է արտագնա աշխատանքի՝ խոպան, որպեսզի գոնե դրսից կարողանա դարդին դարման անել, և փոխանակ այս իշխանությունները զբաղվեն նրանով, ինչին իրենք կոչված են՝ տնտեսություն զարգացնեն, աշխատատեղեր ստեղծեն, ընդհակառակը, նոր բան են հորինել՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք:

Նպատակն այն է, որ սոցիալական ծառայությունը կարողանա վերահսկել, թե նպաստ ստացող ընտանիք ինչ եկամուտ է մտնում։ Այսինքն, իրենց անգործության պատճառով, բազմաթիվ զրկանքների գնով՝ ընտանիքից հեռու, դժվար աշխատանքով ընտանիքին ուղարկված գումարը որոշել են վերահսկել։ Նախ ամեն ինչ անում են, որ քաղաքացուն Հայաստանից քշեն, հետո էլ ասում են՝ բեր փողերդ հաշվենք։
Ոնց որ թե սիրտները սոցիալական բունտ է ուզում․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը