Քաղաքական

08.09.2017 14:12


ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջաններում կարող է քննարկվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը, փոխանցում է Trend-ը։

«ԵԱՀԿ ԽՎ-ն լավ հարթակ է՝ կազմակերպության տարածքում առկա խնդիրների քննարկման համար։ Տարբեր անդամ երկրների խորհրդարանականները պարբերաբար բաձրացնում են այնտեղ հարցեր, որոնք վերաբերվում են իրնց պետություններին։ Անշուշտ, մենք սպասում ենք նաև ԽՎ օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի ներառում»,-նշել է Մուտոնենը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենենն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգման ուղղությամբ։

«Մենք, ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ, աշխատում ենք տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ և ի բարօրություն մարդկանց»,-ասել է նա։

Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև հաստատվել է դրական համագործակցություն, և կազմակերպությունը հետաքրքրած Է դրա հետագա զարգացմամբ՝ նշել է Մուտոնենը։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը