«Նախաձեռնողականության» հերթական ձեռքբերումը. Վրաստանի հակահայկական դիրքորոշումը
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները վաղուց ռազմավարական բնույթ են ստացել: Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական ազդեցությունն այնքան է մեծացել Վրաստանում, որ վերջինս գրեթե ամբողջությամբ տրվել է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային օպերատոր Թուրքիային ու նավթագազային մատակարար Ադրբեջանին:
Վրաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է: Միայն այն հանգամանքը, որ մեր բեռնափոխադրումների գրեթե 80 տոկոսն այդ երկրով է գալիս, իսկ երկաթգծի առումով Վրաստանը միակ ելքային ճանապարհն է, արդեն բավական է հասկանալու համար, թե որքանով ենք մենք կախված այդ հարևանից:
Այդ կախվածությունը վտանգավոր է դառնում այն դեպքում, երբ Վրաստանը միանում է թուրք-ադրբեջանական տանդեմին: Դրան հակադրվելու և Վրաստանին չափի մեջ պահելու քայլեր կան, բայց վերջին տարիներին այնպիսի «նախաձեռնողական» քաղաքականություն է վարվել, որ հայկական կողմը կորցրել է իր բոլոր հնարավորությունները հայ-վրացական հարաբերություններում որոշակի հավասարակշռություն պահելու համար՝ վերածվելով միակողմանի կախվածության երկրի:
Պաշտոնական Երևանն այնքան անլուրջ և մտահոգիչ անտարբերությամբ է վերաբերվել հայ-վրացական հարաբերություններին, որ մենք գործնականում որևէ ձևով չենք կարողանում մեր շահերը պաշտպանել: Մինչդեռ ժամանակին կարողացել ենք առնվազն չեզոք դիրքորոշում ստանալ Վրաստանից, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում:
ՀՀ արտաքին քաղաքականությունն այնքան կենցաղային ու գավառական բնույթ ունի, որ պարզապես ապշել կարելի է: Միայն այն փաստը, որ մեզ համար կարևորագույն նշանակության Վրաստանում լավության կարգով դեսպան է նշանակվում ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, ով բացարձակապես կապ չունի դիվանագիտության հետ և ով որևէ պատկերացում չունի հայ-վրացական հարաբերությունների նրբություններից ու տարածաշրջանային զարգացումներից, արդեն խոսում է արտաքին քաղաքականության անլրջության մասին:
Պաշտոնական Երևանի «նախաձեռնողականությունն» է պատճառը, որ Վրաստանում չեզոք դիրքորոշումից անցել են ակնհայտ հակահայկական դիրքորոշման:
Ինչպես հայտնի է, օրերս հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես աջակցություն է հայտնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որն իր մեջ ներառում է նաև Ղարաբաղը:
Պաշտոնական Երևանը լռում է, և ուրիշ բան չի էլ կարող անել, քանզի տարիներ առաջ հանձնել է իր բոլոր խաղաքարտերը Թբիլիսիին: Հիմա մենք ո՛չ Ջավախքով կարող ենք ներազդել, ո՛չ էլ այլ գործոններով:
Հայ-վրացական ուղղությամբ Երևանի պատկերացումները կենացային ու մեդալային մակարդակի են: Ոչ ավելին: Արդյունքն այն է, որ վրացիները, ովքեր լիուլի օգտվում են ՀՀ քաղաքացիների՝ տուրիզմի վրա ծախսվող ու բեռնափոխադրումների համար վճարվող տրանզիտային գումարներից, առանց աչք թարթելու պրոադրբեջանական հայտարարություն են անում ու դեռ մի բան էլ պատրաստակամություն հայտնում միջազգային հարթակներում պաշտպանել Ադրբեջանի հակահայկական շահերը:
Ասել, որ Վրաստանն ինքը Աբխազիայի ու Օսիայի խնդիրներ ունի և դա է պատճառը, որ չի կարող Ղարաբաղի հարցում այլ տիպի վարքագիծ դրսևորել, սխալ կլինի: Վրաստանը միշտ էլ ունեցել է տարածքային խնդիրներ, բայց չեզոք է իրեն պահել Ղարաբաղի հարցում: Սակայն հիմա բացարձակապես չի մտահոգվում Երևանի ու Բաքվի հանդեպ հավասար հեռավորություն պահելու հարցում, քանզի, կրկնենք, Երևանը 2008-ից սկսած հանձնել է իր բոլոր «կոզիրները» Թբիլիսիին: Թե ինչու և ինչ գնով է հանձնել, այլ խոսակցության թեմա է: Փաստն այն է, որ ի դեմս Վրաստանի՝ մենք ստացել ենք հարևան, բայց ոչ բարեկամ երկիր: Ու պետք չէ այս ամենի համար մեղադրել վրացիներին կամ մյուսներին: Պատճառները պետք է մեզ մոտ փնտրել: Ընդ որում՝ գտնելը դժվար չէ:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Մեկ ամիս առաջ Վրաստանում տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որն ակնհայտորեն հակառուսական քարոզչության համար էր արվում՝ հաշվի առնելով ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակահատվածը (ՌԴ նախագահ Պուտինը նույն այդ օրերին ցուցադրաբար այցելեց Աբխազիա՝ յուրօրինակ մեսիջ ուղարկելով Վրաստան իջած ամերիկյան բարձրաստիճան դեսանտին):
Հայաստանը, որը ՀԱՊԿ-ի անդամ է և ունի ռազմաքաղաքական հարաբերություն ՌԴ-ի հետ, մասնակցեց այդ զորավարժությանը (համոզված ենք, որ հայկական կողմը չի էլ խորացել այն հարցի մեջ, թե ինչու է կանչվում Թբիլիսի. կանչել են, սրանք էլ գնացել են՝ չմտածելով, որ որպես գործիք օգտագործվելու են աշխարհաքաղաքական խաղերում): Իսկ ահա Ադրբեջանը ձեռնպահ մնաց մասնակցությունից՝ չցանկանալով մանրադրամի վերածվել Արևմուտք-ՌԴ հարաբերություններում:
Ինչպես հայտնի է, Հայաստանը օրերս հրաժարվեց մասնակցել նույն Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժությանը, որին հանգիստ կարելի էր մասնակցել: Վերջին պահին հրաժարվելով մասնակցությունից (ակնհայտ էր, որ Մոսկվայից լրջորեն ճնշել էին)՝ ՀՀ-ն հերթական անգամ կորցրեց հարգանքն Արևմուտքում, իսկ մինչև այդ հասցրել էր կրկին արժանանալ Մոսկվայի անվստահությանը (ի դեպ, նույն Ադրբեջանն այս մի զորավարժությանը մասնակցել է, ինչը դրական է գնահատվել Արևմուտքի կողմից և չի առաջացրել Մոսկվայի դժգոհությունը): Ասել է թե՝ «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում ՀՀ-ն գործնականում մնացել է առանց դաշնակից պետության՝ խայտառակ վատ մակարդակի իջեցնելով հայ-ռուսական հարաբերությունները, արհամարհանքի արժանանալով Արևմուտքից, ձախողվելով հայ-թուրքական հարաբերություններում, տարածքներ զիջելով Ադրբեջանին ու փչացնելով հարաբերությունները հարևան Վրաստանի հետ: