Կարծիք

08.09.2017 09:19


Ռաբիսությունը ամենուր է (լուսանկար)

Ռաբիսությունը ամենուր է (լուսանկար)

Սովետի ժամանակ նույնիսկ գյուղերի Կուլտուրայի տներում նման բան չէիր տեսնի...
Իսկ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր ղեկավար Չալդրանյանն ու քանդակագործ Թոքմաջյանը Սոսին դրել են ռոյալի վրա ու երջանիկ ժպտում են: Հավանաբար, առաջինի գլխում է ծնվել էս խնդալու գաղափարը, իսկ Թոքմաջյանն էլ վռազ «քանդակել» է ու վերջինիս հերթական «թոխմախային» գործը բերել-դրել են ռոյալի վրա: Ու մենք էլ պետք է էս գիպսե զանգվածը ընդունենք որպես Սոս Սարգսյանի կիսանդրի...
Մեծ վարպետը մի հնարով հարություն առներ, կասեր.
- Այ տա՛, կարող ա՞ ես թատրոնի հսկիչն եմ...

Ռաբիսությունը ամենուր է, հակագեղագիտական, հակաարվեստային նախաձեռնությունների պակաս չկա...

Համաշխարհային մշակույթի զարգացման մայրուղուց դուրս ընկած երկրում այլ բան չէինք էլ կարող տեսնել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը