Վրաստանի ՊՆ․ Հայաստանը դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը Agile Spirit 2017 զորավարժությանը
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային «Ազատության» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․ «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական ծրագրավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ: Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական ծրագրավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը: Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վրացական կողմը տեղեկացվեց, որ հայաստանցի սպաները չեն կարող մասնակցել զորավարժությանը: Հրաժարվելու պատճառը չներկայացվեց: Agile Spirit 2017-ը՝ միջազգային հրամանատարական կայազորային և դաշտային զորավարժություն է, որը նպատակ ունի բարելավել Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և տարածաշրջանային գործընկերների փոխգործակցությունը: Յոթ երկրներից ավելի քան 1 500 զինծառայողներ մասնակցում են զորավարժությանը: Մասնակիցները յուրահատուկ փորձ են ձեռք բերում, թե ինչպես ներգրավվել ռազմական գործողություններին նոր իրականությունում և պայմաններում»:
Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը հրաժարվեց մասնակցել զորավարժություններին, ասել էր, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը, դա պլանավորված էր, բայց ծրագրերում վերանայումներ են եղել։
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի «Զորավարժություններին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

Աղբյուրը՝ Ազատություն