Հայաստանում ընդունված խաղի կանոնների համաձայն՝ Ղարաբաղի, ավելի կոնկրետ՝ Ղարաբաղում տեղի ունեցող քաղաքական ու հասարակական գործընթացների մասին ասվում են միայն լավ բաներ, կամ ոչինիչ չի ասվում: Այդպիսով Ղարաբաղը մեր իսկ ձեռքով դարձրել ենք դեգեներատ ու թերի երեխա, որի մասին տնեցիներն ու բարեկամները նրբանկատորեն միշտ դրական են արտահայտվում: Բայց չէ՞ որ դա սխալ մոտեցում է: Չէ՞ որ Ղարաբաղը դեգեներատ ու թերի չէ, այլ պատերազմից պատվով դուրս եկած միավոր:
Ղարաբաղը պետություն է: Ճիշտ է, դեռ միջազգայնորեն չճանաչված ու բազում հարցերով լուրջ կախվածության մեջ գտնվող (հատկապես՝ ֆինանսների ու անվտանգության ոլորտներում), բայց, այդուհանդերձ, պետություն է, որը հավակնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու տնտեսական ազատությունների առումով զգալիորեն առաջ անցնել հակառակորդ Ադրբեջանից:
Համամարդկային արժեքներին ավելի մոտ լինելն է նաև մեր այն փաստարկը միջազգային ասպարեզում, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանզի առաջադիմական համակարգը չի կարող հետադիմականի կազմում լինել:
Եվ ամենակարևորը՝ Ղարաբաղի քաղաքացիները հանրաքվեի միջոցով ամրագրել են ԼՂՀ անկախությունը: Այնպես որ, Ղարաբաղը պետություն է՝ իր բոլոր թերություններով ու դրական կողմերով հանդերձ:
Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության ու զարգացման երաշխավոր, չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ ու աչք փակել բացասական երևույթների վրա:
ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի որոշակի մասը տրվում է Ղարաբաղին՝ միջպետական անտոկոս ու անժամկետ վարկի տեսքով: ՀՀ քաղաքացիների մի մասը պաշտպանում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը: Ասելս այն է, որ ՀՀ հասարակական ու քաղաքական շրջանակները լրիվ իրավունք ունեն, ավելի ճիշտ՝ պարտավոր են արտահայտվել Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով:
Չի՛ կարելի ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները թողնել միայն ՀՀ իշխանությունների քմահաճույքին ու շանս տալ նրանց սեփական դուքյանի պես վարվել Ղարաբաղի հետ: Հայաստանի քաղաքական ուժերն իրավունք չունեն միայն կենացներ ու պաթետիկ կեղծ տեքստեր արտասանել Ղարաբաղի մասով ու շրջանցել ներքին կյանքում առկա խնդիրները:
Ղարաբաղի հասարական ու քաղաքական կյանքը կամաց-կամաց ենթարկվում է ադրբեջանականացման: Ստեփանակերտում օրը ցերեկով ընդդիմադիր միակ պատգամավորին են ծեծում, և դա պաշտոնական Ստեփանակերտի կողմից արդարացվում է (նայեք ԼՂՀ նախագահի տխրահռչակ մամլո խոսնակի գնահատականները Հայկ Խանումյանի ծեծից հետո):
Ընտրությունները ոչ ժողովրդավարական մեթոդներով են անցնում, Հայաստանից ձայն չկա:
Երբ ՀՀ իշխանություններն են ամեն հարցում ողջունում և աջակցում ավտորիտարիզմի խորացումը ԼՂՀ-ում, դա հասկանալի է. տեսակը տեսակին է գտնում: Բայց երբ մեր ընդդիմադիր կոչվածներն են բերանները ջուր առնում Ղարաբաղի ներքին կյանքի մասով, դա որևէ կերպ ընկալելի չէ:
Հիմա էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին Երևանից նախագահ նշանակեցին երրորդ ժամկետով, ու դարձյալ քար լռություն է Հայաստանում: Այստեղ Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետով իշխանության ղեկին մնալն իբր թույլ չտալու ջատագովները ծպտուն չեն հանում Բակո Սահակյանի թեմայով:
Հարցը, ինքներդ էլ հասկանում եք, Բ. Սահակյանը չէ (2000թ. հետո Ղարաբաղի իշխանական համակարգում բոլորն էլ Երևանի դրածո են դարձել): Հարցն այն է, որ գոնե ձևական կողմը պահվեր և մեկ ուրիշի նշանակեին նախագահ, այլապես Բակո Սահակյանը կարող է ԼՂՀ նոր Սահմանադրությամբ էլի մի քանի ժամկետ, իսկ գործնականում՝ ցմահ մնալ իշխանության ղեկին, իսկ դա պետությունը ներսից փտեցնելու ամենաուղիղ ճանապարհն է:
Ավտորիտարիզմի ու ցմահ մնալու հարցում պետք չէ կիրառել «Հասնել և անցնել Ադրբեջանին» բանաձևը, քանզի ինչ էլ անենք այդ ուղղությամբ՝ միևնույն է նավթի ու գազի պատճառով հետ ենք մնալու: Մի խոսքով ...
Ի դեպ, ակնհայտ է, որ Բակո Սահակյանի համար երրորդ ժամկետ ապահովելով՝ Բաղրամյան 26-ը յուրօրինակ փորձարկում էր անում՝ ձեռքի հետ հանրությանը նախապատրաստելով «Հայաստան-2040» ծրագրին: Ահա այսպիսի բաներ:
Ինչ է փորձարկվում Ղարաբաղում

Կորյուն Մանուկյան