Լրահոս

18.03.2009 11:57


Ադրբեջանում, առավոտյան ժամը 8։00–ից, սկսվել է պետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի քվեարկությունը

Ինչպես տեղեկացնում է Trend news-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մասնակցել է քվեարկությանը։
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախագահի պաշտոնը անընդմեջ երկու ժամկետից ավելի զբաղեցնելու անթույլատրելիության սահմանադրական արգելքի վերացմանը։ Իլհամ Ալիևն  իր պաշտոնում արդեն ընտրվել է  երկու անգամ՝ 2003թ.-ին և 2008թ.-ին։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Մազախիր Փանախովը ընտրողներին կոչ է արել  ավելի ակտիվ լինել, քանի որ «այս քվեարկությունից է կախված Ադրբեջանի հանրապետության հետագա զարգացումը»,-տեղեկացնում է АПА գործակալությունը։ Ժամը 10։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 14,7%(719400 մարդ)։

Քվեարկության ընթացքին հետևում են Եվրոպայի խորհրդի դիտորդները։

Այս խորագրի վերջին նյութերը