Նմանատիպ հակահայկական փաստաթղթեր պարբերաբար ստորագրվում են
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի կոնֆլիկտները պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա լուծելու անհրաժեշտության մասին։ Այս փաստաթուղթն ու նրանում առկա դիրքորոշումը վկայում է Թուրքիայի կողմից Վրաստանի հանդեպ կիրառվող «փափուկ ուժի» քաղաքականության մասին։
Վրաստանը կարող է Արցախի հարցում չեզոք դիրքորոշում ունենալ և հրաժարվել Աբխազիայի, Օսեթիայի և Արցախի կոնֆլիկտները միևնույն փաստաթղթի տակ ներկայացնելուց։ Սակայն Վրաստանն այս հարցում չի կարողանում կառավարել սեփական վարքագիծը և հիմնականում ենթարկվում է վերոնշյալ քաղաքականությանը։
Միևնույն ժամանակ դժվար է ասել՝ եթե Վրաստանը չունենար այդչափ կախվածություն Թուրքիայից ու Ադրբեջանից, չունենար կորցրած տարածքներ՝ ինչպիսի՞ դիրքորոշում կունենար Արցախի հարցում, քանզի քաղաքականության մեջ եթեները էական չեն, էական են փաստերն և իրողությունները։ Իսկ փաստն այն է, որ նմանատիպ հակահայկական փաստաթղթեր պարբերաբար ստորագրվում են և պաշտոնական Թբիլիսին ևս, ցավոք սրտի, մասնակից է դառնում։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից