Քաղաքական

06.09.2017 23:02


Հայաստանը և Ռուսաստանը որոշել են միացյալ ՀՕՊ զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են միացյալ ՀՕՊ զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը: Զորախումբը գործելու է Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության պահպանման շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որոշվել է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կազմում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող զորախմբերի քանակը»,-հայտարարել է Կուրաչենկոն՝ ՀՕՊ հարցերով Կոորդինացիոն խորհրդի նիստի ժամանակ:

ՌԴ ԶՈւ ներկայացուցչի խոսքերով՝ մեկնարկել են Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համար երկու երկրների միջև առկա համաձայնության գործնական իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը Մոսկվայում ստորագրել են 2015թ. դեկտեմբերի 23-ին: 2016թ. հունիսի 30-ին, համաձայնագիրը վավերացրել է ՀՀ Ազգային ժողովը, իսկ դեկտեմբերի 23-ին՝Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը): Դեկտեմբերի 29-ին համաձայնագրի վավերացման մասին օրենքը ստորագրել է ՌԴ նախագահը:

Միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը