Քաղաքական

06.09.2017 14:39


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել որոշ երկրներին զենքի վաճառքի վրա. ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել որոշ երկրներին զենքի վաճառքի վրա. ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել եւ արգելել որոշ երկրներին զենքի վաճառքը։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը եւ չեն նպաստում խնդրի կարգավորմանը եւ այն դիտարկմանը, թե կարելի է արդյոք դրանից եզրակացնել, որ Ադրբեջանին զենքի մատակարարումներով Ռուսաստանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ փոխնախարարն ասաց. «Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե իրենք դա չանեն, կանի ուրիշ պետություն։ Ես առաջ եմ քաշել հետեւյալ գաղափարը. քանի որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, նրանք հնարավորություն ունեն որոշ երկրների վրա զենքի մատակարարումների էմբարգո դնել։ Դա հարցի լուծում կլիներ, եւ ոչ մի երկիր չէր կարող ասել, որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կգնեն»։

Նման որոշումներ կայացնելը բարդ է, սակայն ոչ անհնար, կարծում է Քոչարյանը։

Աղբյուրը՝ NEWS.am

Այս խորագրի վերջին նյութերը