Լրահոս

26.01.2010 15:09

Հ.Կարապետյան. «Եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց յոթ շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը»

Հ.Կարապետյան. «Եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց յոթ շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը»

-Պատերազմը դեռ չի ավարտվել, պատերազմում հրադադար է։ Սա մենք պետք է գիտակցենք՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին շրջանում ռազմատենչ հայտարարությունները բազմապատկվել են թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ պաշտպանության նախարարի կողմից,- նշել է Հրայր Կարապետյանը։

Նա նշել է, որ այդ հայտարարությունները ցույց են տալիս՝ պատերազմի վտանգը դեռ կա, և միշտ պետք է պատրաստ լինել. «Սակայն բազմիցս եմ նշել, որ եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց յոթ շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը»։ Առաջին պատերազմի հետ համեմատած՝ այսօր, Հ. Կարապետյանի հավաստմամբ, հայոց բանակը առավել հզոր է, և հակահարվածը շատ ավելի հուժկու կլինի, քան առաջին անգամն էր։ Նա նշել է, թե Ադրբեջանն ի վերջո պետք է հասկանա, որ անցել է այն ժամանակը, երբ պետք էր խնդիրները լուծել բռնի ուժով, ինչպես նաև պետք է հասկանա, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի՝ բանակցությունների սեղան վերադառնալուն, Հ. Կարապետյանը պատասխանել է, թե որևէ քաղաքական ուժ երբեք չի ժխտել, որ Արցախը պետք է լինի բանակցող կողմ, և դա ձևական չէ. «Բնական է, որ եթե մենք ճանաչում ենք Արցախին որպես ինքնուրույն կողմ, նա պետք է մասնակցի իր ճակատագրի որոշմանը։ Սա կուժեղացնի մեր դիրքերը, ոչ թե կթուլացնի, որովհետև միշտ արցախցիներն ավելի պինդ են բանակցությունների ընթացքում հարցերը դնում, քան ցանկացած որևէ մեկը, չնայած բանակցողներն էլ են արցախցի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։