Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը, ներկայացնելով անցնող տարվա արտաքին քաղաքականության արդյունքները, ասել է. որ 2010 թ-ի ընթացքում Ռուսաստանը շարունակել է նպատակամղված ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։
Նրա խոսքերով՝ միջազգային բարձր գնահատական է ստացել Ռուսաստանի միջնորդական գործունեության շարունակումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում։ Դրա շրջանակներում տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումներ՝ Սոչիում հունվարի 25-ին, Սանկտ-Պետերբուրգում հունիսի 17-ին և Աստրախանում հոկտեմբերի 27-ին։