Կարծիք

06.09.2017 07:41


Եթե կինոստուդիա չունենք, միությունն ո՞ւմ է պետք (լուսանկար)

Եթե կինոստուդիա չունենք, միությունն ո՞ւմ է պետք (լուսանկար)

1978 թվականի Երևանը...
Գնացել էինք «Մխիթար Սպարապետ» ֆիլմի պրեմիերային, որից հետո եկանք ու Տերյան փողոցում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայի հին, բլբլած շենքում նկարվեցինք: Մեր կուրսն էլ էր «խաղում» «Մխիթար Սպարապետ» ֆիլմում՝ մասսայական տեսարաններում որպես գեղջուկներ Դավիթ Բեկի ու Սպարապետի հետ ազատագրում էինք Սյունիքը։

Դե, պերմիերային մեզ էկրանում ընդհանրապես չգտանք, բայց դա կարևոր չէ: Կարևորը նկարահանումներն էին Գառնի-Գեղարդում՝ սարերի վրա, կիրճերի ու ձորերի մեջ (դրանից առաջ ու հետո ուրիշ ֆիլմերում էլ էին մեզ ներգրավում որպես «մասսովկա»): Կուրսով հիպպիական էինք, բայց ազգային-ազատագրական պայքար էինք մղում նկարահանումների ժամանակ։
Այդ ժամանակ Աշտարակի ճանապարհի վրա գտնվող «Հայֆիլմի» նոր շենքը կար ու մեջը եռում էր. ազգային կինո էին ստեղծում:
Հիմա էլ կա, բայց մեջը բան չկա, էլի բլբլած ու կողոպտված է...
Ու էս ֆոնին հիմա, որ հետևում եմ, թե մեր կինոգործիչներն ինչպես են պայքարում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի աթոռի համար, ուղղակի, ապշում եմ...
Եթե կինոստուդիա չունենք (ինչի համար մեղավոր են նաև նույն կինոգործիչները)՝ միությունն ո՞ւմ է պետք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը