Կարծիք

05.09.2017 12:33


Հերունու պատմագիտական ոչ այնքան հիմնավոր պրպտումները «Քարահունջը» դարձրեցին տուրպրոդուկտ

Հերունու պատմագիտական ոչ այնքան հիմնավոր պրպտումները «Քարահունջը» դարձրեցին տուրպրոդուկտ

Վասն ճշմարտության պետք է նշել, որ Պարիս Հերունու պատմագիտական ոչ այնքան հիմնավոր պրպտումներն էին, որ «Զորաց քարերը» կամ «Քարահունջը» դարձրեցին տուրպրոդուկտ՝ դրանից բխող շրջանի և երկրի տնտեսության համար դրական հետևանքներով:

Գիտական կյանքի մի նշանակալի հատվածը Տիեզերքի ուսումնասիրմանը նվիրած վաստակավոր գիտնականին և մարդուն ներելի էր մեծ հասակում աստղադիտարան «տեսնելն» այնտեղ, որտեղ հնեագետները չէին տեսել: Միֆը և գիտությունը, բիզնեսը և գիտությունը կարող էին կողք կողքի ապրել առանց իրար խանգարելու և բոստան մտնելու:

Աստղադիտարանի «փաստը» զբոսավարները կարող էին ներկայացնել որպես վարկած: Այսօրվա աշխարհի տուրպրոդուկտների մի հսկայական մասը միֆի վրա են կառուցված: Այլ հարց, որ չէր կարելի Հերունու պատմագիտական պրպտումները առանց պատմագիտության մեթոդաբանության «մաղի» դասագրքերի մեջ ներառել:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը