«Agile Spirit 2017». Հայաստանը փոխարինվեց Ադրբեջանով (լուսանկար)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանը սեպտեմբերի 4-ին «factor.am» լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, թե Վրաստանում ընթացող «Agile spirit 2017» զորավարժություններին Հայաստանը իր մասնակցությունը չի հաստատել. «Մենք երբեք, ոչ մի փուլում չենք հաստատել մեր մասնակցությունը»: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով է»:
Ուշագրավ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 29-ին տարածած հայտարարության մեջ, «Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում առկա է Հայաստանի դրոշը: Միեւնույն գերատեսչության արդեն սեպտեմբերի 2-ի հայտարարությունում«Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում ՀՀ դրոշը փոխարինվել է ադրբեջանականով:
Այժմ պետք է հասկանալ` արդյոք Վրաստանի ՊՆ-ն ՀՀ պետական դրոշը զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա պատկերել է առանց Հայաստանի հետ համաձայնեցնելո՞ւ:
«Agile Spirit 2017». Հայաստանը փոխարինվեց Ադրբեջանով (լուսանկար)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանը սեպտեմբերի 4-ին «factor.am» լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, թե Վրաստանում ընթացող «Agile spirit 2017» զորավարժություններին Հայաստանը իր մասնակցությունը չի հաստատել. «Մենք երբեք, ոչ մի փուլում չենք հաստատել մեր մասնակցությունը»: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով է»:
Ուշագրավ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 29-ին տարածած հայտարարության մեջ, «Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում առկա է Հայաստանի դրոշը: Միեւնույն գերատեսչության արդեն սեպտեմբերի 2-ի հայտարարությունում «Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում ՀՀ դրոշը փոխարինվել է ադրբեջանականով:
Այժմ պետք է հասկանալ` արդյոք Վրաստանի ՊՆ-ն ՀՀ պետական դրոշը զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա պատկերել է առանց Հայաստանի հետ համաձայնեցնելո՞ւ:
Աղբյուրը՝ aliq.ge