Կարծիք

05.09.2017 07:43


Արցախի ճանաչումը աշխարհի տարբեր քաղաքների կողմից ոչ մի իրավական հետևանք չունեցող ճանաչում է

Արցախի ճանաչումը աշխարհի տարբեր քաղաքների կողմից ոչ մի իրավական հետևանք չունեցող ճանաչում է

Արցախի ճանաչումը աշխարհի տարբեր քաղաքների կողմից ոչ մի իրավական հետևանք չունեցող ճանաչում է: Լավագույն դեպքում՝ մի քիչ քարոզչություն է, բայց, ավելի շատ, ինքնախաբեական քարոզչություն:

Մի քիչ տնտեսական է, քանի որ իքս քաղաքը ճանաչումից հետո կարող է մի երկու կոպեկ ներդրում անի կամ, ավելի ճիշտ, արձան դնի, պուրակ բացի Արցախում: Իհարկե, այդ ներդրումների ծավալը նկատելիորեն քիչ կլինի այն գումարներից, որը արցախյան ծագմամբ կամ, ավելի ճիշտ, զանգեզուրաարցախյան ծագմամբ մի անձ մսխել է խաղատներում, բայց դե էլի բան է:

Եվ ընդհանրապես, կարելի է նաև սկսել գյուղական համայքների մակարդակով Արցախի ճանաչումը: Ասենք, Ռուսաստանի Մագադանի մարզի Յաբլոչնայա գյուղը ճանաչում է Արցախի անկախությունը և ի նշան բարեկամության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղին նվիրում է մեկ ցեղական ցլիկ: Կարելի է նաև Ժեկերի մակարդակով սկսել ճանաչման գործընթացը: Նույնիսկ բնակարանները կարող են ճանաչել Արցախի անկախությունը, բայց մեր բնակարանի վրա հույս չունենալ: Մեր բնակարանը հարգում է Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ համաձայն որի Արցախը Հայաստան է:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը