2010 թվի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասինե եւ «Լեզվի մասինե ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Սա ճակատագրի հեգնանք է:
Մի շտապեք ինձ մեղադրել: Հիմա' ամեն ինչի մասին հերթով:
Ճակատագիր ասվածին պետք է հավատալ: Նույնիսկ եթե անհավատ ես, անաստված, եթե անգամ պատգամավոր ես կամ ՀՀ կառավարության անդամ: Մինիստր, է՞լի: Իսկ Աշոտյանը մինիստր է եւ հարկ է, որ նա էլ հավատա ճակատագրին:
Ճակատագիրը սահմանվում է նախախնամության կամքով: Ճիշտ է, ճաատագրի մեջ սրբագրումներ կատարողներ կյանքում միշտ էլ հանդիպում են, բայց այդ սրբագրումներն էլ մտնում են նախախնամության հաշիվների մեջ եւ նախախնամությունը ճակատագիր գրելիս դրանք նկատի է ունենում:
Տեսեք հիմա' մեզանում քիչ չեն այն մարդիկ, որ մանկուց երազել են «Կրազի» շոֆեր դառնալ: Թվում է' մի մեծ երազանք էլ չի, բայց, ահա, որոշներին չի հաջողվել այն իրականացել, որովհետև, այո, ճակատագիրն իր գործն արել է, ու նրանք «Կրազի» շոֆեր չեն դարձել, այլ... որը վարչապետ, որը մինիստր, որը պատգամավոր, որը բուժեղբայր եւ այսպես շարունակ: Թե մանուկ տարիներին ինչ է երազել Աշոտյանը, չենք կարող ասել, բայց 99-ը 1-ի հարաբերությամբ կարող ենք պնդել, որ մինիստր դառնալ, էն էլ սոված ու հետամնաց հայկական դպրոցների, մտքով իսկ չի անցկացրել: Դե հիմա ճակատագիր է' դարձել է: Մենք գիտեի՞նք, որ Հայաստանը հատկապես 90-ականներին է անկախանալու, որ Աշոտյանի չափահաս դառնալու տարիքում ՀՀԿ-ն ամբողջությամբ վերցնելու է իշխանությունը եւ իր անսահմանափակ քվոտայով Աշոտյանին է բազմեցնելու ԿԳ նախարարի աթոռին: Ոչ, իհարկե: Հետևաբար' ճակատագրին պետք է հավատալ ամեն դեպքում, եթե անգամ արդեն մինիստր ես:
Գալուստ Սահակյանը մեզ թույլ չի տա ստել' ճակատագրին հավատալու լուրջ պատճառներ ունեն նաև կոալիցիայի պատգամավորները: Ճի՞շտ է, պարոն Սահակյան: Ամեն Աստծո օր Ձեր աչքի առջև է հարավկովկասյան տարածաշրջանի ամենամեծ պատգամավորական խմբակցությունը: Կարո՞ղ եք ասել, թե այդ մեծ խմբակցության անդամներից քանիսն են մանկուց երազել օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու մասին: Երևի ոչ ոք' ձեր գլխավորությամբ, այդպես չէ՞: Եթե պնդեք հակառակը, ես պատրաստ եմ ՀՀԿ ողջ խմբակցությունը նախախնամությունից վեր դասել: Համոզեցի՞:
Տեսնո՞ւմ եք ինչ լավ բան է այս Նոր տարին: Ոչ ոք չի դիմադրում, չի խոժոռվում լրագրողի քմայքներից, ձեռքը, ինչպես ասում են, մանդատին չի տանում: Բարություն է ամենուրեք:
Այս օրերին նույնիսկ ընդդիմադիր պատգամավորներն են բարիանում: Այնքան, որ պարզապես չեն քվեարկում կառավարության օրինագծերին: Սա նույնպես ճակատագիր է: Կարո՞ղ էր, օրինակ հումորի զգացումի պակաս չունեցող Վահան Հովհաննիսյանը երբևէ մտածել, որ հայրենի կառավարությունը կարող է իրեն գերազանցել հումորի հարցում եւ խորհրդարան բերել մի օրինագիծ, որով հայ երեխաների ապագան անորոշ է դառնում, իսկ նրանց նախնիների (ծնողների) օգուտը' աննշմար: Որտեղի՞ց իմանար: Իսկ Արծվիկ Մինասյա՞նը: Ամենամազալուն նրա ճակատագիրի այս հատվածն է: Ո՞վ իմանար, որ այլևս իրեն արեգակ համարող մինիստր Աշոտյանը նրան օրերից մի օր ընդդիմադիր խմբակցություններից մեկի ծագող աստղ կանվաներ, ինչ է, թե Արծվիկ Մինասյանը հստակ բացահայտել է, որ օրինագծի վրա տքնաջան աշխատելուց հետո կառավարությունը բաներ է փոխել եւ ինքզինքն սխալ հանել:
Նախախնամության մատը խառն է նույնիսկ քվեարկության արդյունքների մեջ:
Մի պատգամավոր դեմ է քվեարկել: Թերթերն ու կայքերը ծանուցում են, թե դա Վիկտոր Դալլաքյանն է: Պնդել չեմ կարող, բայց որպես լոռեցի մտերմաբար կասեմ' դո՞ւ ինչու ես դեմ, այ պարոն Դալլաքյան, ի՞նչ շունդ է կատաղել: Կողմ լինեիր ու թիվը կլոր կստացվեր' 70: Հիմա ինչի՞ է նման' ուղիղ 69: Բա որ մեկը վերցնի ու հավեսի համար իր ցանկացած ուղղությամբ այն պտտի 90 աստիճանով: Համա թե անհարմար բան կստացվի: Բայց ինչ արած' սա էլ է ճակատագրի խաղ, եւ դա հենց այն դիրքն է, որ Ամանորի շեմին ընդունեցին ԱԺ մեծամասնությունն ու կառավարությունը' համատեղելով միմյանց ճակատագրերը:
Մարդիկ կարող են նաև 180 աստիճանով պտտել այդ չարաբաստիկ 69-ը: Թիվը չի փոխվում: Դա ճիշտ այն թիվն է, այն կարծրը, որ մինչև նոր ընտրություններ ասելու եւ պնդելու է, թե մածունը սև է: Ընդունե՞լ, թե՞ սրբագրել:
Ընդունեք շնորհավորանքը, պարոնայք

Ուրեմն' շնորհավոր Ամանոր եւ սրբագրելի ճակատագիր:
Էդիկ Անդրեասյան