Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է
Արվեստը, գրականությունը մարդուն մաքրագործելուց զատ, իր մեջ անպայման պայթուցիկ է պարունակում, որը պետք է անհանգստացնի տերերին, իշխողներին՝ ստիպելով վերջիններիս լարվել, զգուշանալ, սթափվել և, անգամ, շոկ ապրել: Մեր գրականությունն ու արվեստը երբե՛ք այնքան անատամ, անվտանգ, անշառ չեն եղել, ինչպես հիմա է: Սեր, բնություն, հայրենք երգելը, պարապ երկխոսություններ շարադրելը Նոյի թվի բաներ են: Կուշտ ենք: Բայց արի ու տես, որ հիմա էլ են մերոնք նույն լարի վրա մնացել: Լարը մաշվում-պոկվում է, կպցնում են ու էլի նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը... Թող իշխանությունն անխռով ապրի, իրենց անցավ գլուխներն ինչո՞ւ դնեն ցավի տակ: Այսպես են մտածում մեր ստեղծագործողները ու շարունակում ջերմոցային գործեր ստեղծել՝ բանաստեղծություն, պատմվածք, վեպ, կտավ, թատերական ներկայացում, երկու նոտայանոց երգ կամ անհամ երաժշտություն: Պետական մրցանակի արժանացած մի գրողի գործ եմ կարդում ու քունս տանում է: Էս մարդը մի 20 էջ գրում է այն մասին, թե ինքը ինչպես է ծխում, ինչպես է սուրճ խմում, ինչպես է իր սիգարետի ծուխը բարձրանում երկինք ու իրեն մղում խորհրդածելու: Ինչի՞ մասին: Ոչնչի: Կամ էլի այն մասին, թե ինչպես է ինքը ծխում ու սուրճ խմում՝ զմայլվելով իր տեսադաշտում հայտնված անծանոթ կնոջ «նրբագեղությամբ»: Ա՛յ, տնաշեն, էդ քո դատարկ առօրյան նկարագրելու համար գի՞րք ես տպում: Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է, շատերը, ասես, բացառիկ զգուշությամբ են ստեղծագործում՝ հանկարծ վերևներին չբարկացնեն... Ախր, արվեստն ու գրականությունը ազատության հոմանիշ են, մինչդեռ, մերոնք, ասես, բանտում նստած Քրիստոս ու խաչ են փորագրում...
Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է
Արվեստը, գրականությունը մարդուն մաքրագործելուց զատ, իր մեջ անպայման պայթուցիկ է պարունակում, որը պետք է անհանգստացնի տերերին, իշխողներին՝ ստիպելով վերջիններիս լարվել, զգուշանալ, սթափվել և, անգամ, շոկ ապրել:
Մեր գրականությունն ու արվեստը երբե՛ք այնքան անատամ, անվտանգ, անշառ չեն եղել, ինչպես հիմա է:
Սեր, բնություն, հայրենք երգելը, պարապ երկխոսություններ շարադրելը Նոյի թվի բաներ են: Կուշտ ենք:
Բայց արի ու տես, որ հիմա էլ են մերոնք նույն լարի վրա մնացել: Լարը մաշվում-պոկվում է, կպցնում են ու էլի նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը...
Թող իշխանությունն անխռով ապրի, իրենց անցավ գլուխներն ինչո՞ւ դնեն ցավի տակ: Այսպես են մտածում մեր ստեղծագործողները ու շարունակում ջերմոցային գործեր ստեղծել՝ բանաստեղծություն, պատմվածք, վեպ, կտավ, թատերական ներկայացում, երկու նոտայանոց երգ կամ անհամ երաժշտություն:
Պետական մրցանակի արժանացած մի գրողի գործ եմ կարդում ու քունս տանում է: Էս մարդը մի 20 էջ գրում է այն մասին, թե ինքը ինչպես է ծխում, ինչպես է սուրճ խմում, ինչպես է իր սիգարետի ծուխը բարձրանում երկինք ու իրեն մղում խորհրդածելու: Ինչի՞ մասին: Ոչնչի: Կամ էլի այն մասին, թե ինչպես է ինքը ծխում ու սուրճ խմում՝ զմայլվելով իր տեսադաշտում հայտնված անծանոթ կնոջ «նրբագեղությամբ»:
Ա՛յ, տնաշեն, էդ քո դատարկ առօրյան նկարագրելու համար գի՞րք ես տպում:
Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է, շատերը, ասես, բացառիկ զգուշությամբ են ստեղծագործում՝ հանկարծ վերևներին չբարկացնեն...
Ախր, արվեստն ու գրականությունը ազատության հոմանիշ են, մինչդեռ, մերոնք, ասես, բանտում նստած Քրիստոս ու խաչ են փորագրում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից