Կարաոկե բարում դեբոշ սարքած աբեղայի խնդիրը լուրջ է և ունի համակարգային պատճառներ
Կարաոկե բարում դեբոշ սարքած աբեղայի խնդիրը լուրջ է և ունի համակարգային պատճառներ:
Խնդիրը լավ հասկանալու համար մի դեպքից կսկսեմ: Անցած տարի տաքսի էի նստել ու տաքսիստը պատմում էր Ռուսաստան տեղափոխվելու իր մտադրության մասին, հետո անցավ իր ընտանիքին ու ասաց, որ տղային Էջմիածնի ճեմարան է ընդունել տվել: Իմիջիայլոց, հայտնի գեներալների ու կաթողիկոսի համաքաղաքացին էր:
Երբ հարցրեցի, թե տղան հավատացյալ է, ասաց․ «Չէ հա, բանակ չգնալու համար է ընդունվել ճեմարան»:
Այս կոնտեքստում խնդիրը այլ երանգ է ստանում: Իհարկե, ոչ բոլորը, բայց մի զգալի հատված հենց բանակից խուսափելու համար է հոգևորական դառնում, ինչի հետևանքով հոգևորականների մի հատվածը հենց նման «ընտրություն» անցած և համապատասխան արժեքային համակարգ ունեցող անձինք են: Բնականաբար, բարերից ու մնացած հաճույքներից հրաժարվելու ու ճգնելու համար չեն ճեմարանում հայտնվել:
Լուծումը պարզ է՝ պետք է բանակից չազատվեն և գնան ծառայելու ու անպայման շարային ծառություն անցնեն:
Բնականաբար, ճեմարան դիմողների քանակը կտրուկ կերպով կնվազի, սակայն որակային առումով աճ կարձանագրենք:
Կարճ ասած, աբեղային մենակ Օգանովսկին ու Բաղմանյանն են կարող ուղղել: Գուցե ինքն էլ նրանց վրա կարողանա ազդել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից