Ի վերջո, ինչի՞ համար են մարդիկ պետություններ հռչակում ու ստեղծում։ Դրա նպատակներն են՝ ապահովել քաղաքացիների ռազմական, տնտեսական, մշակութային, էներգետիկ անվտանգությունը։ Հանրապետության պարագայում մարդիկ փող են հավաքում, որպեսզի գործի դնեն ինստիտուտներ, որոնք կապահովեն իրենց իրավունքների կյանքի կոչումը, հավասարության սկզբունքը, որոնք կկարգավորեն միասնական կյանքում առաջացող մի շարք խնդիրներ առողջապահության, կրթության, արդարադատության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում, կտնօրինեն ազգային հարստությունը՝ այն ծառայեցնելով բնակչության միասնական շահերին։
Պատերազմի ապրիլյան սրացումը, Խոսրովի անտառի ու Նաիրիտի հրդեհները, «Սասնա ծռերի» «դատավարությունը», տնտեսության ողբերգական վիճակն ու արտագաղթը ազդակներ են, որոնք մեզ զգուշացնում են, որ իրավիճակը հասել է կրիտիկականի։ Քաղաքացիներից ոչ ոք այլևս չի կարող իրեն ապահով զգալ ոչ մի առումով։
Ո՛չ Նաիրիտի հրդեհի դեպքում, ո՛չ Խոսրովի անտառի հրդեհների դեպքում, ոչ էլ 2016-ի ապրիլին քաղաքացիները չէին վստահում ինստիտուտներին, որոնք պետք է որ իրենք ստեղծեին, լուծարեին և/կամ նոր կառավարիչներ նշանակեին։ Առողջապահության ոլորտի վիճակը ողբերգական է։ Նույնիսկ պետպատվերով բուժվող հիվանդները չեն կարող վստահ լինել, որ անվտանգ են այդ առումով։ Կրթության ոլորտում այս տարի արդեն երևաց ողջ թշվառությունը՝ 1 տեղի համար մինչև 5 հոգու մրցույթ ունեցող կրթական հաստատություններում թափուր մնացին տեղերի 65%-ը։
Ապրիլի (չ)ընտրությունները բացահայտեցին դպրոցների ու մանկապարտեզների վիճակը։ Ապաշնորհ կառավարումը մեր ռազմական ու տնտեսական ոլորտը գերի է դարձրել ռուսական կասկածելի ծրագրերին։ Սա այն դեպքում, երբ մնացած բոլոր դեպքերում շեփորահարվում է, թե պատերազմական երկիր ենք, խելոք մնացեք։ Արդարադատության ոլորտը, մեղմ ասած, բռնաբարված է։ Պետական ինստիտուտներն ու իրավապահ համակարգը չեն կարող ապահովել քաղաքացիների իրավունքների իրացումը, ավելին՝ իմ ու շատ-շատերի դեպքում հենց նրանք էլ ոտնահարել են բոլոր հնարավոր իրավունքները։ Տնտեսությունը պատանդ է ռուսական մեզ հակադիր շահերին։ Վկան՝ Գազպրոմի շահերին չհակադրվելու պետության պարտավորությունը, իրանական գազի Եվրոպա արտահանման համար տարանցիկ ճանապարհ լինելու արգելքը, դժվարությունները «Մետաքսի ճանապարհի» առանցքային կետ լինելու հարցում, էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում արհեստականորեն առաջացվող խոչընդոտները։ Իրականում շատ երկար կարելի է գրել մեր քվազի-պետության ձախողումների մասին։ Բավարարվենք այսքանով ու արձանագրենք, որ մենք քիչ է, որ հռչակված ՀԱՆՐԱպետությունը չենք կարողացել ստեղծել, բովանդակային առումով պետություն էլ չունենք։
Նաիրիտի հրդեհը անձամբ ինձ մոտ շատ բան փոխեց։ Կանգնած ես քո տան դեմը, կոկորդդ արդեն կրում է հրդեհի ազդեցությունն ու չգիտես էլ՝ դա մահացու է, մահացու չի, մի հատ էլ անզորության զգացում է ավելանում, որ հարազատներիդ ոչ մի կերպ չես կարող պաշտպանել՝ չգիտես էլ, թե պե՞տք է այդ պաշտպանությունը, թե՞ չէ։ Իմ կարծիքով, սա կարող էր վերջին կաթիլը հանդիսանալ, որ ազգային հարստությունը թալանող ու պետական ինտիտուտներն անտերության մատնած այս խաժամուժին ցույց տանք իրենց իսկական տեղը, բայց, կարծես, մենակ իմ մոտ է ըտենց տրամադրություններ։ Սենց որ գնաց, հաջորդ ընտրության պահը կարող է այն ժամանակ լինել, երբ Երևանում ենք սկսելու թաքնվել նախիջևանյան հրթիռներից։ Այս երկրում մի հարց է մնում՝ մեզ պե՞տք է պետություն՝ իր բոլոր աշխատող ատրիբուտներով, թե՞ չէ։ Վստահ չեմ, որ հենց ինքս կարողանալու եմ նախաձեռնել այս թեմայով շարժում, բայց անկասկած բոլոր հնարավորություններս դնելու եմ ի նպաստ նման շարժման։
Իրավիճակը հասել է կրիտիկականի

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից