Անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և ովքեր էին կրակողները. Կասպրշիկը՝ Չինարիում ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հնչած կրակոցների մասին
Tert.am-ը մեկնաբանություն էր խնդրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից՝ օգոստոսի 31-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակ բացելու միջադեպի վերաբերյալ:
Անջեյ Կասպրշիկի պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Օգոստոսի 31-ին, երբ ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղը՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ, կրակոցներ են լսվել հարևանությամբ:
Ընդունված ընթացակարգի համաձայն՝ մոնիթորինգային խմբերը հայկական և ադրբեջանական կողմերում անմիջապես խնդրել են տեղի հրամանատարներին պարզաբանել իրավիճակն ու վերահաստատել անվտանգության երաշխիքները: Հետագա անվտանգության երաշխիքներ փոխանակելուց հետո ես և իմ դաշտային օգնականները երեք անգամ կրկին կրակոցներ ենք լսել հեռավորության վրա:
Գտնվելով գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով շենքերով ու բլուրներով՝ մենք անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և թե ովքեր էին կրակողները: Բացի այդ, մենք հետաքննելու մանդատ չունենք:
Այն փաստը, որ այս պարագայում անվտանգության երաշխիքները չեն իրագործվել, մտահոգության առիթ է տալիս: Կողմերը պարտավոր են հարգել հրադադարի ռեժիմը և անվտանգության երաշխիքները, քանի որ նրանք մշտապես պատասխանատու են ԵԱՀԿ մոնիթորինգային խմբերի անվտանգության համար: ԵԱՀԿ ավստրիական նախագահությունն անմիջապես տեղյակ է պահվել»:

Մանրամասները՝ Tert.am-ում։