Լրահոս

26.01.2010 14:15

Հրայր Կարապետյան. «Խնդիրը դեռևս մինչև լուծում շատ ճանապարհ պետք է անցնի»

Հրայր Կարապետյան. «Խնդիրը դեռևս մինչև լուծում շատ ճանապարհ պետք է անցնի»

-Այնուամենայնիվ, այս հանդիպումը նախորդ հանդիպումներից որևէ բանով չտարբերվեց,- անդրադառնալով հունվարի 25-ին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

Նա նշել է, որ ցանկացած նմանատիպ հանդիպումից առաջ իրարանցում է լինում, որը, ինչպես միշտ, «հույսերը» չի արդարացնում. «Կարծում եմ, որ խնդիրը դեռևս մինչև լուծում շատ ճանապարհ պետք է անցնի»։

Ինչ վերաբերում է համաձայնագրի ներածական մասի պայմանավորվածությանը, Հ. Կարապետյանն ասել է, որ գուշակելով չի կարող ասել, թե որն է դա, քանի որ պետք է ծանոթանա փաստաթղթին։ Ծանոթանալու ձևերից է հարցումը նախարարին, սակայն վերջին հարցմանը, նրա խոսքերով,  զարմանալի պատասխան էր հետևել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։