Լրահոս

23.12.2010 17:20


Բայկալի խորքում սուզորդներն ամանորյա ներկայացում են բեմադրել

Բայկալի խորքում սուզորդներն ամանորյա ներկայացում են բեմադրել

Իրկուտսկի սուզորդներն ամանորյա ստորջրյա ներկայացում են բեմադրել և խաղացել Բայկալ լճի խորքում։ Այս մասին հաղորդում է «Байкал Инфо»-ն։

Ինչպես հայտնել է սուզորդների խմբի ղեկավար Անդրեյ Բարանովսկին, սուզորդները ներկայացման սցենարը գրել են միասին, իսկ փորձերը կատարել են ցամաքում։ Ներկայացման առաջին օրը նրանք նախ լճի խորքն են իջեցրել բեմիրերը՝ դուռ, պատուհանի շրջանակ, բազկաթոռ, սեղան, հեռախոս և ձայնարկիչ։ Հենց սուզորդներն էլ ներկայացման հերոսների հագուստներով մոտ 7 մետր սուզվել են լճի խորքը։

Ներկայացումը, որը պատմում է Անգարայի և Ենիսեյի սիրո մասին, տևել է 44 րոպե։ Որպես հանդիսատես ներկա են եղել անվտանգությունն ապահովող սուզորդներն ու օպերատորները։ Մոտ ժամանակներս սուզորդների խումբը պատրաստվում է կցորդել և ձայնավորել ֆիլմը, որը կնկարահանվի ջրի տակ արված նկարահանումների հիման վրա։

Նախորդ տարիներին Իրկուտսկի սուզորդներն Ամանորը նշել են ստորջրյա խմբապարով։ 2010թ. նրանք ցանկացել են հրաժարվել այդ ավանդույթից՝ այն փոխարինելով ստորջրյա ներկայացումով, սակայն առաջնախաղից հետո որոշել են ամեն դեպքում ավանդույթը չարհամարհել։ Այսպիսով՝ ստորջրյա տոնածառի շուրջ խմբապարը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 25-ին։

Այս խորագրի վերջին նյութերը