Էդ․Նալբանդյան․ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը
Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ավանդույթի համաձայն, կարդաց առաջին դասախոսությունը, որին ներկա էին Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:
Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին: Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Էդ․Նալբանդյան․ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը
Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ավանդույթի համաձայն, կարդաց առաջին դասախոսությունը, որին ներկա էին Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:
Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ ԱԳՆ