Այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը մեկնաբանություններ է տվել ՀՌԱՀ-ի կայացրած որոշման կապակցությամբ, որով ԳԱԼԱ հեռուստաընկերությունը զրկվեց մարզային կապուղով թվային հաճախականությամբ եթեր դուրս գալու իրավունքից:
«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՌԱՀ-ի կայացրած այս որոշումը, Վահան Խաչատրյանը պատասխանել է.
-Սպասելի որոշում էր, այլ որոշում ՀՌԱՀ-ից չէինք էլ սպասում: Սա միանշանակ քաղաքական որոշում էր: Ընդհանրապես ՀՌԱՀ-ին և մասնավորապես Ամալյանին մի քիչ գրոտեսկային են ներկայացնում: Նրա այն հայտարարությունը, որ ԳԱԼԱ-ի փաթեթը թույլ էր և զիջում էր «Ցայգ» հեռուստաընկերության փաթեթին, այս առումով ես գնահատում եմ Ամալյան Գրիգորի հումորի զգացումը, և նրա պաշտոնանկությունից հետո իմ մոտ կհրավիրեմ աշխատելու որպես շոումեն:
Իսկ հարցին, թե հեռուստաընկերություններին եթերից զրկելով՝ ՀՌԱՀ-ը խոսքի ազատության առումով մեր պետությունը չի՞ խայտառակում միջազգային հանրության առաջ, ԳԱԼԱ-ի սեփականատերը արձագանքել է.
-Այս պարագայում ՀՌԱՀ-ը պարզապես կամակատար է։ Հայաստանը խայտառակում են ՀՀ իշխանությունները, և ոչ թե Ամալյան Գրիգորն իր ՀՌԱՀ-ով: Ես կուզենայի, որ մեր իշխանություններն ընդհանրապես հաշվի չնստեին միջազգային կառույցների հետ, բայց դա կլինի այն պարագայում, երբ նրանք հաշվի նստեն սեփական ժողովրդի հետ: Ցավոք սրտի, հիմա առաջին տարբերակն է: Կարծում եմ, որ եթե ՀՀ քաղաքացիներին պետք լինի ունենալ լուրջ անկախ լրատվամիջոցներ, իրենք կունենան ու կպաշտպանեն: Պարզապես անհարժեշտ է մի հեռուստաընկերություն, որը հավատարիմ կլինի ազատ խոսքին և մինչև վերջ կգնա: Այդ դեպքում հասարակությունը տվյալ հեռուստաընկերությանը անպայման կպաշտպանի։
Վահան Խաչատրյանը նաև ավելացրել է.
-Որ մենք Հայաստանում խոսքի ազատության առումով նման խայտառակ վիճակ ունենք, պատասխանատու են նաև այն կազմակերպություններն ու անհատ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ զբաղվում են ազատ խոսքի պաշտպանությամբ: Կարծում եմ, որ այդ իրավապաշտպաններն ու կազմակերպությունները շատ թույլ են կատարում իրենց պարտականությունները: Ժամանակ առ ժամանակ դեկլարատիվ հայտարարություններ անելու փոխարեն պետք է լուրջ գործով զբաղվեն:
Նշենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը անալոգային հեռարձակմամբ եթերում մնալու է մինչև 2015թ:
ՀՌԱՀ-ի որոշումը մեկնաբանել է ԳԱԼԱ-ի սեփականատերը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի