Լրահոս

26.01.2010 12:02

Մերզլյակով. «Երևանն ու Բաքուն իրենց առաջարկները պետք է երկու շաբաթվա ընթացքում ներկայացնեն»

Մերզլյակով. «Երևանն  ու Բաքուն իրենց առաջարկները պետք է երկու շաբաթվա ընթացքում ներկայացնեն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը,  Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համանախագահների հետ կայացած հանդիպումից հետո, հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքների վիճելի կետերի վերաբերյալ առաջիկա ժամանակահատվածում պետք է ներկայացնեն իրենց առաջարկները։ Մերզլյակովը հույս է հայտնել, որ կողմերն իրենց առաջարկները կներկայացնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, որից հետո համանախագահները կժամանեն տարածաշրջան։ Անդրադառնալով հունվարի 25-ին կայացած բանակցություններին՝ ռուսաստանցի համանախագահն ասել է, որ դա եղել է բաց և կառուցողկան երկխոսություն։ Մերզլյակովը նաև ընդգծել  է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ՝ եռակողմ հանդիպման կարևորությունը։ Այնուհանդերձ, նա ձեռնպահ է մնացել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ մինչև տարվա վերջ որևէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ կանխատեսումներից։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։