Լրահոս

17.03.2009 19:48


Հայտարարություն

Մենք ողջունում ենք Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցության որոշումը' Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը անձերի հավակնություն չէ քաղաքապետ ու ավագանի դառնալու: Սա Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու ու իշխանությունը ժողովրդին վերադարձնելու շարունակական գործընթացը հաստատուն ընթացքով ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է, որն օժտելու է հասարակությանը' ապագան սեփական նախաձեռնությամբ կերտելու վճռականությամբ' դյուրինացնելով մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը:

Հավատում ենք, որ Ժառանգություն կուսակցությունը ևս խնդրին կմոտենա հենց այս տեսանկյունից, որի դեպքում Հայ ազգային կոնգրեսի հետ ընտրություններին ընդդիմադիր միասնական ցուցակով մասնակցելը կդառնա անխուսափելի:

Ստորագրել են 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ

Այս խորագրի վերջին նյութերը