Հայաստան կայցելի Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարարը
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։
Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Սերժ Սարգսյանը։
Իգոր Ցրնադակը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 30-ին նախատեսված են Հայաստանի ու Բոսնիա և Հերցոգովինայի արտգործախարարների բանակցությունները, ինչին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
Օգոստոսի 30-ին Բոսնիա և Հերցոգովինայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ: