Կարծիք

30.08.2017 09:27


Մեր երկրում թավաքյալի իրավիճակ է

Մեր երկրում թավաքյալի իրավիճակ է

Մի բառ կա՝ թավաքյալի...
Մեր երկրում ա՛յ նման իրավիճակ է: Գրեթե բոլոր ոլորտներում խնդիրների լուծման հարցում դրսևորվում է թավաքյալի մոտեցում:
Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ արտակարգ իրավիճակները դիմագրավելուն պատրաստ չենք, անգամ հանցագործին վնասազերծելու հարցում թամաշայավոր «Տիր»-ի մակարդակ ենք տեսնում...
Ու էս համատարած թավաքյալիության ֆոնին առաջին դեմքի ցուցադրած կեղծ սառնասրտությունը քմծիծաղ է առաջացնում. «Բազե» ճամբարում լեկցիա է կարդում, սրան է ընդունում, նրան է ընդունում, մեդալներ է բաժանում...
Իբր ոչինչ էլ չի պատահել, էլի...
Այս կեղծ կեցվածքի ուղղակի հետևանքն է համատարած թավաքյալիությունը:
Հնարավոր չէ ամենակարևոր կառույցները անտերության մատնել և «ուժեղ ու սառնասիրտ» ձևանալ...
Դա արդեն զավեշտ էլ չէ, իրականության զգացողությունը կորցրած մարդու վարքագիծ է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը