ՌԴ քաղաքացիները վիզայի համար կարող են դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն
Երևանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ի գիտություն Հայաստանում ԱՄՆ մուտքի վիզայի համար դիմել պատրաստվող Ռուսաստանի քաղաքացիների
Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության երկրում, սակայն ԱՄՆ հյուպատոսական գրասենյակները ընդունում են նաև դիմումներ երրորդ երկրի քաղաքացիներից, ովքեր ֆիզիկապես գտնվում են տվյալ երկրում, սակայն այդ երկրի ռեզիդենտ չեն: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են ոչ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը:
ԱՄՆ օրենքների ու կանոնակարգերի համաձայն ոչ ներգաղթային վիզայի համար դիմող անձինք պետք է փաստարկեն, որ Միացյալ Նահանգներից դուրս ունեն բնակության վայր, որը լքելու մտադրություն չունեն: Այդ բնակավայրը պարտադիր չէ, որ լինի այն երկրում, որտեղ ներկայացվել է վիզայի դիմումը: Այնուհանդերձ, երրորդ երկրում վիզայի դիմում ներկայացնող անձինք պետք է իմանան, որ լեզվական դժվարություններով պայմանավորված ու հարցազրույց վարող պաշտոնյայի կողմից իրենց երկրի իրավիճակին ոչ լավատեղյակ լինելու պատճառով ձեր բնակության երկրի համեմատ, թերևս, ավելի դժվար կլինի ի ցույց դնել, որ դուք իրավասու եք ստանալ ոչ ներգաղթային վիզա:
Ռուսաստանում վիզաների տրամադրման աշխատանքների ընթացիկ վիճակի վերաբերյալ տես՝

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը.
անգլերեն՝ https://ru.usembassy.gov/u-s-mission-russia-statement/
ռուսերեն՝ https://ru.usembassy.gov/…/u-s-mission-to-russia-statement…/
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության պատրաստած տեղեկանքը.
անգլերեն՝ https://ru.usembassy.gov/fact-sheet/
ռուսերեն՝ https://ru.usembassy.gov/ru/fact-sheet-ru/»։