Լրահոս

23.12.2010 16:05


ԿԺԴՀ–ը հայտարարել է «սրբազան» ատոմային պատերազմ սկսելու պատրաստակամության մասին

Ինչպես փոխանցում է Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը՝ ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նրանք պատրաստ են «սրբազան» պատերազմ սկսել Սեուլի հետ, որում ատոմային զենք կօգտագործվի։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 23-ին Սեուլը մասշտաբային զորավարժություններ է իրականացրել՝ հրետանային ու ավիացիոն տեխնիկայի մասնակցությամբ։ Զորավարժությունները անցկացվել են հյուսիսկորեական սահմանի հարևանությամբ։ Հարավային Կորեան խոստովանեց, որ դրանք ուղղված էին ցույց տալու հյուսիսային հարևանին իրենց ռազմական հզորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը