Ինչո՞ւ պետք է Նաիրիտի կամ Խոսրովի անտառի հրդեհը հանգցնեն, մեկ է մեջը քյար չկա
Մի հարց տամ՝ ինչո՞ւ պետք է Նաիրիտի կամ Խոսրովի անտառի հրդեհը հանգցնեն, մեկ է մեջը քյար, այսինքն՝ փող կամ ատկատ չկա:
Իշխանության բուրգը կառուցված է փողի, ատկատի, կոռուպցիայի վրա: Դա միակ գաղափարն է, որը փոխարինում է ազգային գաղափարախոսությանը, առավել ևս, որ չի գործում պատասխանատվության ոչ մի ինստիտուտ:
Սեփական քաղաքացիներին հարստահարելն է նրանց միայն միավորում, այլ «ագավորկա» նրանց միջև չի եղել:
Հարստահարելու համար վերցնում են, ստեղծելու համար հակառակը` ներդնում են: Այդ իսկ պատճառով նրանք ոչինչ չեն ստեղծելու:
Այդպես էլ լինելու է և պետք չէ ոչ զարմանալ, ու ոչ էլ բողոքել: Սա հակամակարգ է, որը գնում է ինքնափլուզման ու մենք էլ փլատակների տակ ենք մնալու:
Բայց դա չի ամենադաժանը: Ամենադաժանը այն է, որ հնարավոր չեղավ մարդկանց միավորել երևէ այլ գաղափարի շուրջ, ու դրանում արդեն իշխող խմբավորումը չի մեղավոր: Դա արդեն մեր կոլեկտիվ մտավոր սնանկության հետևանքն է: Ինչ-որ առաջարկվել են, դրանք կեղծ գաղափարներ են եղել:
Իշխող խմբավորումը մեր միջի ամենառացիոնալ ու սթափ հատվածն է, ուղղակի իրենց ռեսուրսները օգտագործում են բացասական նպատակների համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից