ՌԴ Գլխավոր շտաբ. Հայաստանը պատրաստ է միանալ Սիրիայում Մոսկվայի նախաձեռնած կոալիցիային
Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:
«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է»,-ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 25-ին ասել է Նովիկովը՝ Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ:
Այս տարվա ապրիլին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսատանի փոխդեսպան Վլադիմիր Սաֆրոնկովը հանդես էր եկել առաջարկությամբ՝ միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայում ականազերծման աշխատանքների համար:

Աղբյուրը՝ Ազատություն