Սամվել Բաբայանի գործով դատական երկրորդ նիստը. Բաբայանն առաջադրված մեղադրանքը հորինած պատմություն է համարում (տեսանյութ, լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնակել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը։
Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգել էր առաջին նիստը մեղադրյալ Արմեն Պողոսյանիպաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով:
***
«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը ես չեմ կատարել։ Այն, ինչ ներկայացվում է, ենթադրությունների տեքստ է՝ ստանդարտ։ Խնդիր է դրված, Բաբայանին ձերբակալել, դատել։ Մեղադրականը, որ ես ստացել եմ, ահագին բաներ սուտ է։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»,-իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատարանում հայտարարել է Սամվել Բաբայանը։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ ակնարկել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հեքիաթի ժանրից է․
«Պետք է այդտեղ նաև ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»։
***
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց՝ վերացնել իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կիրառված կալանքը, վերացնել Սամվել Բաբայանի հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը և փոխել խափանման միջոց կիրառված կալանքը։
***
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստը կշարունակվի 14:30-ին։
***
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Սամվել Բաբայանի կալանքը փոխելու ևգույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդությունները, իսկ հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացրեց։
***
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին։
Սամվել Բաբայանի գործով դատական երկրորդ նիստը. Բաբայանն առաջադրված մեղադրանքը հորինած պատմություն է համարում (տեսանյութ, լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնակել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը։
Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգել էր առաջին նիստը մեղադրյալ Արմեն Պողոսյանիպաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով:
***
«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը ես չեմ կատարել։ Այն, ինչ ներկայացվում է, ենթադրությունների տեքստ է՝ ստանդարտ։ Խնդիր է դրված, Բաբայանին ձերբակալել, դատել։ Մեղադրականը, որ ես ստացել եմ, ահագին բաներ սուտ է։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»,-իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատարանում հայտարարել է Սամվել Բաբայանը։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ ակնարկել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հեքիաթի ժանրից է․
«Պետք է այդտեղ նաև ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»։
***
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց՝ վերացնել իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կիրառված կալանքը, վերացնել Սամվել Բաբայանի հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը և փոխել խափանման միջոց կիրառված կալանքը։
***
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստը կշարունակվի 14:30-ին։
***
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Սամվել Բաբայանի կալանքը փոխելու և գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդությունները, իսկ հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացրեց։

7or.am